Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հայերը ո՛չ միայն գնդակը, այլև իրենց հայրենիքը ում ասես կտան

Հայերը ո՛չ միայն գնդակը, այլև իրենց հայրենիքը ում ասես կտան
26.11.2024 | 07:41

1980-ականների սկզբին Թբիլիսիում տեղի է ունենում անդրկովկասյան հանրապետությունների պետանվտանգության ծառայողների համաժողով-խորհրդակցություն:

Միջոցառման ավարտին Վրաստանի ՊԱԿ նախագահ գեներալ գնդապետ Ալեքսեյ Ինաուրին մոտենում է Հայաստանի ՊԱԿ ղեկավար գեներալ մայոր Մարիուս Յուզբաշյանին և աշխատակիցների ներկայությամբ ասում.

- Мариус Арамович, а Вы знаете почему в Армении не развивается баскетбол?

- Почему?- հետաքրքրվում է գեներալ Յուզբաշյանը:

- Потому что ни один уважающий себя армянин свой мяч своими руками другому не отдаст!- պատասխանում է գեներալ Ինաուրին, ինչն ուղեկցվում է վրաց չեկիստների բարձր ծիծաղով:

- Если бы не Ваш возраст, Алексей Николаевич, я бы Вам ответил,- սառը արձագանքում է Յուզբաշյանը և նրա հայացքից ծիծաղը վերանում է:

Սա իրական պատմություն է, որն ինձ պատմել է ականատեսը:

Ինչու՞ հիշեցի:

Գեներալ Ինաուրին կոպիտ սխալվել է մի մասով` հայերը ո՛չ միայն գնդակը, այլև իրենց հայրենիքը ում ասես կտան, բայց այդ դեպքում մի հարց մնում է` ինչու՞ չի զարգանում բասկետբոլը:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ